Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական ազդեցության մասին և թե ինչ պետք է իմանալ` նախքան հղիության պլանավորումը։

Ի՞նչ ազդեցություն ունի վահանագեղձը կնոջ վերարտադրողական առողջության վրա։

Վահանաձև գեղձի հորմոնները շատ կարևոր դեր են կատարում կնոջ օրգանիզմի վերարտադրողականության` հատկապես դաշտանային ցիկլի և ձվազատման կարգավորման գործընթացում։ Գեղձի հորմոնալ փոփոխությունները կարող են մի շարք վերարտադրողական խնդիրների պատճառ լինել։

Ի՞նչ փոփոխության են ենթարկվում վահանագեղձի գործառույթները հղիության ընթացքում։

Հղիության ընթացքում օրգանիզմի ողջ մետաբոլիզմը, այդ թվում և վահանաձև գեղձի գործառույթները, փոփոխվում են էմբրիոնի աճող պահանջների ապահովման նպատակով։ Հղիության սկզբում, առաջին եռամսյակում, երբ դեռ պտղի վահանաձև գեղձը ձևավորված չէ, հղի կնոջ մոտ դիտվում է վահանաձև գեղձի ֆունկցիայի ուժեղացում՝ ֆիզիոլոգիական հիպերթիրեոզ։ Իսկ երրորդ եռամսյակում, կարող է դիտվել ազատ թիրոքսինի մակարդակի իջեցում՝ ի հաշիվ թիրեոիդ հորմոնները կապող սպիտակուցի ավելացման։

Կարևոր է, որ հղիության պլանավորումից մինչև երեխայի լույս աշխարհ գալը հղին լինի էնդոկրինոլոգի և գինեկոլոգի հսկողության ներքո՝ հնարավոր վատ զարգացումները կանխարգելելու և առողջ բալիկ ունենալու համար։

Հղիություն պլանավորելիս ի՞նչ պետք է իմանա կինը։

Առաջինը. շատ կարևոր է գնահատել կնոջ վահանաձև գեղձի ֆունկցիոնալ վիճակը, աուտոիմուն թիրեոիդ խնդրի առկայությունը, հանգույցների առկայության դեպքում չարորակ նորագոյացությունների ընտանեկան դեպքերի առկայությունը։ Վահանաձև գեղձի գեր- կամ թերֆունկցիա ունեցող կանայք պետք է պլանավորեն հղիությունը դեղորայքային կոմպենսացիայի փուլում։ Այն կանայք, ովքեր ստացել են ռադիոյոդթերապիա թիրեոտոքսիկոզի /գեղձի գերֆունկցիա/ կամ դիֆերենցված քաղցկեղի կապակցությամբ, պետք է պլանավորեն հղիությունը ռադիոյոդթերապիայից առնվազն մեկ տարի անց։

Ո՞րն է վահանագեղձի հորմոնների դերը պտղի ներարգանդային զարգացման փուլում։

Վահանաձև գեղձի հորմոնները շատ կարևոր են պտղի աճի և նորմալ զարգացման գործընթացում։ Այս հորմոնների դերը կարևորվում է հատկապես նյարդային համակարգի, այդ թվում գլխուղեղի, հենաշարժիչ ապարատի, սիրտ-անոթային, սեռական համակարգի ձևավորման ժամանակ։

Հարկ է նշել, որ ռիսկային շրջանը հղիության առաջին եռամսյակն է, քանի որ պտուղն այդ ընթացքում չունի սեփական վահանաձև գեղձ և պտղի համար գործառույթն իրականացնում է ապագա մոր վահանագեղձը։ Պտղի վահանաձև գեղձը լիարժեք ձևավորվում և սկսում է ինքնուրույն գործել 14-16 շաբաթականից հետո։

Անդրադառնանք հղի կանանց օրգանիզմում յոդի քանակին: Ի տարբերություն ոչ հղի կանանց, յոդի պահանջը հղիների մոտ կրկնակի մեծ է, ինչը պետք է լրացնել։ Կան հետազոտություններ, որոնց միջոցով պարզում ենք` յոդը բավարա՞ր է, թե` ոչ, ու, ըստ այդմ, նշանակվում է համապատասխան դեղորայք։

Տարբերվո՞ւմ է հղի կնոջ մոտ վանագեղձի հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը։

Վահանագեղձի հետազոտությունները բազմազան են։ Կան կարևորագույն հորմոններ, որոնք պարտադիր հետազոտվում են և՛ հղիների, և՛ ոչ հղի կանանց մոտ։ Հակամարմինները ստուգվում են հիվանդության ախտորոշման սկզբում, ինչպես նաև հղիություն պլանավորելիս։ Երկու դեպքում էլ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն։ Հղի կանանց մոտ պարտադիր կատարվում է ազատ թիրոքսինի և թիրեոտրոպ հորմոնի համատեղ որոշում։ Վերջիններս որոշվում են յուրաքանչյուր եռամսյակում, իսկ դեղորայք ստանալու դեպքում՝ ավելի հաճախ, 4-5 շաբաթը մեկ։

Ի՞նչ բուժում է ենթադրվում:

Ինչպես նշեցի՝ հղիություն պլանավորելիս պետք է անցնել համապատասխան բուժում, եթե առկա է խնդիր ու հորմոնալ վիճակը կոմպենսացնել։ Եթե դա չի կատարվել և ունենք վահանաձև գեղձի թեր կամ գերֆունկցիա, այս երկու դրսևորումներն էլ, իհարկե, բացասական են անդրադառնում պտղի զարգացման վրա։ Սրանք կարող են պատճառ դառնալ բնածին արատների զարգացման, կամ հղիության վաղաժամ ընդհատման համար։

Նման վատ սցենարներից խուսափելու համար առաջին բանը, որ պետք է անել, դա հորմոնալ խախտումն արձանակագրելուն զուգահեռ անմիջապես բուժումը սկսելն է։

Թերֆունկցիայի ժամանակ կատարվում է փոխարինող հորմոնալ թերապիա։ Միակ խնդիրը, որ այս դեպքում ծառանում է, կապված է դեղաչափի չափաբաժնի հետ՝ կապված հղիների համար ընդունված ավելի խիստ պահանջների հետ, համապատասխան հղիության եռամսյակներին։ Սրանից պետք է չվախենալ, քանի որ բուժման ամբողջ ընթացքը հսկվում է բուժող բժշկի կողմից։

Գերֆունկցիայի դեպքում կարևոր է վահանաձև գեղձի ֆունկցիան ընկճող դեղորայքի ընտրությունը․ ընտրվում է այն դեղորայքը, որը չի վնասում պտղին։ Վիրահատական միջամտություն հղի կանանց մոտ կատարվում է այն ժամանակ, երբ բարակ ասեղային պունկցիոն բիոպսիայով հայտնաբերվել է չարորակ նորագոյացության պատկեր կամ առկա է դեղորայքային բուժմանը չենթարկվող արտահայտված դեկոմպենսացիայով վահանաձև գեղձի գերֆունկցիա։ Վերջինիս դեպքում կարող է նույնիսկ դրվի հղիության ընդհատման հարց։

Վիրահատության համար միակ նախընտրելի ժամկետը երկրորդ եռամսյակն է, առաջին և երրորդ եռամսյակում չի կարելի։

Խոսենք հիպոֆունկցիայի և հիպերֆունկցիայի մասին։

Կան որոշակի կլինիկական դրսևորումներ, որոնք բնորոշ են այս կամ այն ֆունկցիոնալ խանգարմանը։
Թերֆունկցիայի նշաններն են` թուլություն, մաշկի չորություն, դյուրհոգնելիություն, մազաթափություն, հիշողության վատացում, քաշի ավելացում, կարող է լինել նաև փորկապություն։

Գերֆունկցիայի դեպքում՝ դյուրագրգիռ պահվածք, սրտի զարկերի արագացում, քրտնարտադրության ուժեղացում, քաշի նվազում և այլն։

Հղիության ընթացքում ուղեկցվող զգացողությունները հաճախ կարող են համադրվել վահանաձև գեղձի կլինիկական դրսևորումների, ախտանիշների հետ, ուստի դժվար է որոշել`գերֆունկցիայի՞, թե՞ թերֆունկցիայի հետ գործ ունենք։ Ուստի պարտադիր է կատարել հորմոնալ քննություն, հայտնաբերել խնդիրը, և, անհրաժեշտության դեպքում` բուժել։

Ո՞ր դեպքերում են հղիներն ընդգրկվում ռիսկի խմբում։

Ռիսկային խմբում ընդգրկվում են այն հղիները, որոնք կարող են ունենալ վահանաձև գեղձի արտահայտված գեր- կամ թերֆունկցիա, կամ չկարգավորվող, դեղորայքին չենթարկվող խնդիր։

Ռիսկային խմբում են նաև այն կանայք, ովքեր ունեն չարորակ գոյացությունների ժառանգական ֆոն, նախկին հղիությունների ժամանակ ունեցել են վահանաձև գեղձի խանգարումներ։

Եթե կինը որոշել է ընդհատել հղիությունը, միևնույն ժամանակ, վերջինիս մոտ առկա է վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարում, կառաջացնի՞ դա հավելյալ բարդություններ։

Գեղձի ախտահարումը հակացուցում չէ հղիության ընդհատման համար, եթե կինը որոշում է կայացրել։ Անկախ դրանից, կինը պետք է հսկվի էնդոկրինոլոգի կողմից և վերականգնի հորմոնալ բալանսը։

Վահանաձև գեղձն ու անպտղությունը

Վահանագեղձի ախտահարումը համարվում է անպտղության կարևոր պատճառներից մեկը։ Այն զույգերն, ովքեր ունեն անպտղության հետ կապված խնդիրներ, պետք է անցնեն վահանաձև գեղձի հորմոնալ հետազոտություն։ Ինչպես արդեն նշեցի՝ այս գեղձը պատասխանատու է կնոջ վերարտադրողականության համար։

Նման խնդրի դեպքում պահանջվում է էնդոկրինոլոգի և գինեկոլոգի կողմից համատեղ բուժում։ Հաճախ, գեղձի հորմոնալ խնդիրները կարգավորելով, կինը հղիանում է։

Արտամարմնային բեղմնավորման դեպքում ևս պետք է կարևորվի այս գեղձի հորմոնների բալանսավորումը, որպեսզի կրկին ապահովի հղիության հաջող ընթացք։

Ամփոփելով ևս մեկ անգամ նշենք՝ ի՞նչ պետք է անի կինը, եթե չպլանավորած հղիություն է և առկա է գեղձի ախտահարում։

Պետք է անմիջապես դիմել էնդոկրինոլոգի և գինեկոլոգի, որպեսզի համատեղ վարեն հղիությունը, բոլոր եռամսյակներում իրականացվեն սահմանված հետազոտությունները, կատարվեն դեղորայքի դոզայի ճշգրտումներ։ Այս ամենին հետևելով՝ հնարավոր է նման իրավիճակում հաջողել, հասնել ցանկալի արդյունքին՝ ունենալ առողջ բալիկ։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ